Լուիզա Ղամբարյանի ընտանեկան հանգիստը Եգիպտոսում
LifeԼուիզա Ղամբարյանն ամուսնու եւ դստեր հետ ամառային արձակուրդը վայելել է Եգիպտոսում: Նոր լիցքերով վերադարձած դերասանուհին BRAVO.am-ին պատմել է հանգստի ընթացքում իր հաճելի զբաղմունքների եւ աշխատանքային նորությունների մասին:
«Առաջին անգամ էի Եգիպտոսում: Լողալուց բացի, կարողացա ընթերցանության բացը լրացնել, ինչի արդյունքում էլ պասիվ հանգիստ ունեցա: Աղջիկս նույնպես կարողացավ ուսումնական տարվանից առաջ վայելել հանգիստը. բավական ակտիվ էր, օգտվում էր ջրային զվարճանքներից եւ այլն»,-պատմել է նա:
Լուիզայի խոսքով՝ դեռ փոքր տարիքից դուստրն անհարմարություններ չի ստեղծել ճամփորդությունների ընթացքում.«4 տարեկանում նրա հետ Պրահա էինք մեկնել, որի գեղեցկությամբ կարելի է անվերջ հիանալ: Անկուշտի պես մի փողոցից մյուս թանգարանն էինք վազում, Գաբին էլ մեզ հետ հավասար քայլում էր ու բացարձակ նեղություն չէր տալիս, չէր հոգնում՝ չնայած, որ բավականին ծանրաբեռնված հանգիստ էր»:
մանրամասն՝ կայքում