Լոս Անջելեսում արտակարգ դրություն է մտցվել
Բաց մի թողեքԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի նահանգապետ Ջերրի Բրաունը Լոս Անջելեսի շրջանում արտակարգ դրություն է հայտարարել, շրջանի հյուսիսային հատվածում մոլեգնող անտառային հրդեհների հետեւանքով:
«ТАСС»-ը փոխանցում է, որ հրդեհները բավական մոտ են Լոս Անջելես մեգապոլիսին: Արդեն իսկ տարհանվել են 700 տների բնակիչների քաղաքի հարակից բնակավայրերից: Երեք շինություն վնասվել է: Հրդեհի մակերեսը կազմում է 25 քառ. կմ.:
Հրդեհաշիջման աշխատանքները դժվարանում են չոր եւ շոգ եղանակի պատճառով: Նաեւ սկսվել են ուժգին քամիներ, որոնք նույնպես հրդեհի տարածմանը նպաստող գործոն են հանդիսանում: