Սերժ Սարգսյանը փաստի առաջ է դնում ԱՄՆ դեսպանին
ՔաղաքականությունԼրագիր / Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը սեպտեմբերի 4-ին անդրադառնալով Վրաստանում վրաց-ամերիկյան բազմազգ զորավարժությունից Հայաստանի հրաժարվելու մասին տեղեկատվությանն, ասել է, որ Հայաստանը պաշտոնապես երբեք չի հաստատել, որ մասնակցելու է այդ զորավարժությանը, հետեւաբար չի կարող լինել վերջին պահին հրաժարվելու խնդիր:
Զաքարյանն ասել է, թե չգիտե ինչու է Վրաստանի պաշտպանության նախարարությունը իրավիճակը ներկայացրել այդպես: Նա ասել է նաեւ, թե Հայաստանի չմասնակցելու պատճառն Ադրբեջանի մասնակցությունը չէ: Միաժամանակ, Զաքարյանի խոսքով, Հայաստանի գլխավոր անվտանգության հովանոցը շարունակում է մնալ ՀԱՊԿ:
Զաքարյանն իրավացի է, Հայաստանը երբեք պաշտոնապես չի հաստատել, որ մասնակցելու է սեպտեմբերի 3-11-ը Վրաստանում տեղի ունենալիք ՆԱՏՕ զորավարժությանը: Բայց Հայաստանը նաեւ որեւէ բան չի ասել, երբ Վրաստանի պաշտպանության նախարարությունն օրերս տարածեց տեղեկություն, որ Հայաստանը մասնակիցների շարքում է:
շարունակությունը՝ կայքում