Քենդալ Ջեններին «բռնացրել» են ինչ-որ տղայի հետ / լուսանկարներ
LifeՔենդալ Ջեներն արդեն մի քանի օր է՝ մամուլի ուշադրության կենտրոնում է: Քիմ Քարդաշյանի քույրը, պարզվում է, հրաժարվել է մասնակցել Victoria's Secret Fashion Show-ին, որն այս տարի անցկացվելու է նոյեմբերին՝ Շանհայում:
Շոուին բազմաթիվ աստղային մոդելներ կմասնակցեն, այդ թվում՝ Հադիդ քույրերը: Իսկ Քենդալը հրաժարվել է մասնակցել՝ հետեւելով քույրերի խորհրդին եւ նախընտրելով աշխատել La Perla ապրանքանիշի հետ, որի դեմքն է դարձել:
Հետո հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 8-ին Նյու Յորքում մեկնարկող Նորաձեւության շաբաթվա ընթացքում Քենդալին «Տասնամյակի նորաձեւության խորհրդանիշ» են հռչակելու:
Իսկ երեկ 21-ամյա մոդելին Մալիբուում նկատել են Մերլին Մենսոնի նկարով մարզահագուստով մարզիկի հետ Nobu ռեստորանից դուրս գալիս:
Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղը փորձել է թաքնվել լուսանկարիչներից, բայց առանձնապես չի հաջողվել: