Տեղի է ունեցել Երևանի ավագանու իրավական հարցերի հանձնաժողովի նիստ
ՀասարակությունՍեպտեմբերի 2-ին անցկացվել է Երևանի ավագանու Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Նիստին մասնակցում էին հանձնաժողովի 16 անդամներից 13-ը /«Հանրապետական կուսակցություն»,«Ելք» խմբակցություններից/, անկախ ավագանի , ինչպես նաև խմբակցությունների փորձագետներ:
Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ՝ Ենոք Ազարյանը:
Հանձնաժողովի նիստում քննարկվել են առաջիկա Երևանի ավագանու 3-րդ գումարման երկրորդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերը:
Նիստի ընթացքում հաստատվել է Երևանի ավագանու «Իրավական հարցերի» մշտական հանձնաժողովի կանոնակարգը:
Որոշվել է հանձնաժողովի հաջորդ նիստը հրավիրել ըստ անհրաժեշտության