Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը
ՍպորտԼրագիր / Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական խաղում Երևանում 1:4 հաշվով զիջեց Դանիային: Խաղի ավարտին երկրպագուները վանկարկում էին «Նեմե՛ց, հեռացի՛ր», պահանջելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:
Ռուբեն Հայրապետյանը ժամանակին հայտարարել էր, որ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա:
«Եթե չստացվի, ես հեռանալու եմ: Ես գնում եմ: Երբ եմ ասել, թե այս շրջափուլը չեղավ՝ ես կգնամ: Ես ստախոս չեմ: Ես իմ խոսքը պահում եմ. եթե չկարողացա կարգավորել, գնալու եմ: Հայկական առաջնությունում տոտալիզատոր է մտել, եթե չկարողանամ վերացնել, գնալու եմ: Եթե անկարգապահությունը չկարողանամ վերացնել, գնալու եմ: Հաճույքով կգնամ, ուղղակի հիմա թասիբի են գցել, դրա համար չեմ գնում», ասել էր Հայրապետյանը երկրպագուների հետ հանդիպմանը:
Ընտրական այս մի փուլն էլ է տապալվել, Հայաստանի հավաքականը զրկվեց խմբից դուրս գալու շանսից: Հետաքրքիր է, Ռուբեն Հայրապետյանը կհեռանա՞, թե էլի նրան «թասիբի կգցեն»:
շարունակությունը՝ կայքում