Ղուկասյանն ամենահավանական թեկնածուն է
ՔաղաքականությունՎերջին շրջանում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելուց հետո փոփոխության է ենթարկելու Կառավարության կաբինետը: Այդ թվում՝ իր պաշտոնը լքելու է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ ռուսական մամուլի՝ Օհանյանը կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Նշենք, որ հայաստանյան ներկայացուցիչը՝ ըստ ռոտացիոն կարգի, պետք է դեռևս նախորդ տարի զբաղեցներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն ՀԱՊԿ խորհուրդը որոշել էր ևս մեկ տարի թույլատրել Նիկոլայ Բորդյուժային պաշտոնավարել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Սեյրան Օհանյանին կփոխարինի նախագահ Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը, ով նախկինում զբաղեցնում էր ԼՂՀ նախագահի պաշտոնը։
Տեղեկացնում է lurer.com-ը