Պուտինի մոտ տարօրինակ բաներ են նկատվում
ՔաղաքականությունԼրագիր / Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում ԲՐԻԿՍ-ի վեհաժողովի ժամանակ անդրադարձել է Ուկրաինային զենք մատակարարելու ԱՄՆ որոշմանը:
«Դա Միացյալ Նահանգների սուվերեն որոշումն է… մենք չենք կարող ազդել այդ գործընթացի վրա, սակայն կան ընդհանուր միջազգային կանոններ ու մոտեցումներ: Հակամարտության գոտի զենքի մատակարարումը չի նպաստում խաղաղությանը, այլ միայն խորացնում է իրավիճակը», ասել է Պուտինը:
Իյա, իրո՞ք, կասեր Սերժ Սարգսյանը:
Պուտինի մոտ վերջերս նկատվում են տարօրինակ բաներ, ինչն էլ թերեւս պատճառ է դառնում նման հայտարարությունների:
Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության գոտում զենքի հիմնական մատակարարն է եւ զինված դիմակայության գլխավոր շահառուն, որը հնարավորություն է տալիս նրան «զենքի բիզնես» անել: Իսկ Ադրբեջանին զենքը մատակարարվում է նաեւ դրա կիրառման քաղաքական հովանավորությամբ:
Ընդ որում, Ռուսաստանն այդ հակամարտության կարգավորման միջնորդ պետություն է: Համեմատության համար նշենք, որ մյուս միջնորդները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, օրենքի ուժով արգելել են զենքի վաճառքը հակամարտ կողմերին:
շարունակությունը՝ կայքում