Հայերեն

Ալիեւին կողոպտել են

Աշխարհ

Բրիտանական The Guardian-ը հերթական բացահայտումն է արել: Պարբերականը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ նշանավոր եվրոպացիներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և բրիտանական ընկերությունների միջոցով փող լվանալու համար:«Բացահայտված տվյալները ցույց են տալիս՝ Ադրբեջանի ղեկավարությունը, որը մեղադրվում է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների, պարբերական կոռուպցիոն գործարքների և ընտրությունները կեղծելու մեջ, 2012-2014 թվականներին ավելի քան 16.000 գաղտնի վճարում է կատարել:Գումարի մի մասն ուղղվել է քաղաքական գործիչներին և լրագրողներին՝ որպես միջազգային լոբինգի մի մաս, որն ուղղված է եղել երկրի նախագահ Իլհամ Ալիևի դեմ հնչող քննադատությունները դադարեցնելուն, նավթով հարուստ Ադրբեջանը դրական իմիջով ներկայացնելուն: Եվ անկասկած, գումարը ստացողները տեղյակ են եղել, թե որտեղից է գալիս այն: Այն նրանց է հասել գաղտնի երթուղով:Այս բացահայտումները նաև ցույց են տալիս Բրիտանիայի կորպորատիվ հատվածի անկառավարելի համակարգը՝ 7 մլն ֆունտ է ծախսվել Բրիտանիայում շքեղ ապրանքների և մասնավոր դպրոցների վարձավճարների համար:Ադրբեջանի և Ռուսաստանի վճարային համակարգերի միջոցով ներդրված դրամական միջոցներն անցել են բրիտանական ընկերություններ Եվրոպայի առաջատար բանկերից Danske-ի միջոցով, որը վճարումները կատարել է Էստոնիայի իր մասնաճյուղում», գրում է The Guardian-ը:Ադրբեջանն ահռելի գումարներ է ծախսում մի կողմից զենքի, մյուս կողմից լոբբինգի վրա: Արեւմտյան մամուլում վերջին շրջանում պարբերաբար սկանդալային բացահայտումներ են արվում Ադրբեջանի իշխանության եւ մանավանդ Ալիեւների ընտանիքի կոռուպցիոն գործարքների մասին:Հետաքրքիր է, որ այս երկու ուղղությամբ էլ Ադրբեջանը որեւէ հաջողություն չի գրանցել. Պատերազմով հնարավորություն չկա լուծել Ղարաբաղի խնդիրը, իսկ Ադրբեջանի ու Ալիեւների իմիջն օրեցօր ընկնում է թե կոռուպցիոն սկանդալների, թե միջազգային կառույցների զեկույցների, թե արտաքին ֆինանսական պարտավորությունների տեսքով:Ընդ որում, այս իրավիճակը խորանում է նավթի գների նվազման, արդյունահանման սպառման ու Ադրբեջանի տնտեսական իրավիճակի վատթարացմանը զուգահեռ: Ալիեւը հայտնվել է զավեշտալի վիճակում՝ որքան շատ է վճարում լոբբինգի համար, այնքան ավելի է բացահայտվում Ադրբեջանի ու իր դեմքը: Ընդ որում, պարզվել է նաեւ, որ ադրբեջանական փողով հայտնի հետազոտական կենտրոնների ու միջազգային կառույցների մշակած բազմաթիվ նախագծեր չեն ազդել պետությունների քաղաքականության վրա, այդ թվում Ղարաբաղի հարցում:Կա մեկ այլ հանգամանք էլ, որ այս կոռուպցիոն բացահայտումների ուղիղ հետեւանքն է՝ այս ֆոնին ցանկացած պրո-ադրբեջանական ելույթ կամ հրապարակում միջազգային մեդիա-քաղաքական հարթակներում անմիջապես վերագրվելու է կաշառվածությանը եւ կոռուպցիոն սխեմաներին:Ադրբեջանը ոչ մեկին չի հետաքրքրում, բացի նրա փողերից, որը երկրից հանում են այս կամ այն ձեւով: Միայն հայկական քաղաքական դասն է, որ ուզում է տարածք հանձնել Ադրբեջանին:Ի դեպ, հատկանշական է, որ ըստ The Guardian-ի՝ Ադրբեջանական կաշառքը հոսել է նաեւ ռուսական խողովակներով:

Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա Կոստանյան
Ամենադիտված