Դպրոցի վրա հարձակված անչափահասը մտադիր էր սպանել ուսուցչին
ԱշխարհՄերձմոսկվայի Իվանտեևկա քաղաքում թիվ 1 դպրոցի վրա հարձակում գործած զինված անչափահասը ծրագրած է եղել սպանել ուսուցչին, ապա՝ ինքնասպան լինել: Այս մասին հայտնում է Mash Telegram-ալիքը: Ստացված տեղեկությունների համաձայն՝ 9-րդ դասարանցի աշակերտը նախապես պլանավորել էր իր գործողությունները: Հարձակումից առաջ նա «ՎԿոնտակտե» սոցցանցում հետևյալ գրառումն է կատարել. «delete my life 05.09.17» («ջնջել իմ կյանքը 05.09.17»), իսկ ծանոթի հետ նամակագրության մեջ խոստացել է անակնկալ մատուցել: Հաղորդվում է նաև, որ նա ներխուժել է ինֆորմատիկայի սենյակ՝ «ես եկել եմ այստեղ շունչս փչելու» խոսքերով և աշակերտներին հրամայել պառկել հատակին: Դրանից հետո կրակել է ուսուցչի գլխին և հատակին: Անչափահասի մոտ հորից գողացված տրավմատիկ հրացան է եղել, մի քանի խոշոր ճայթռուկ և մուրճ: Կրակ բացելուց հետո դասարանում խուճապ է սկսվել, որոշ երեխաներ սկսել են ցատկել պատուհանից, 2-ն ստացել են վնասվածքներ, մեկը կոտրել է ոտքը: Ուսուցչուհին հոսպիտալացվել է գլխի ճակատային հատվածի վնասվածքներով:
Անչափահաս հանցագործին ձերբակալել են: