ՊՊԾ գնդի փոխհրամանատարին դանակահարելու մեջ կասկածվողը ներկայացել է բաժին
Հասարակություն«ՀԺ» / Օգոստոսի 23-ին Արտաշատում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ, Ոստիկանության մայոր Հակոբ Մկրտչյանին դանակահարելու մեջ կասկածվող, հետախուզվող 22-ամյա երիտասարդն այսօր ներկայացել է ոստիկանության բաժին:
Ասյ տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը՝ հավելելով. «տարված մեծածավալ-օպերատիվ-փնտրողական բացատարական աշխատանքների արդյունքում այսօր Արտաշատի բաժին է ներկայացվել 1995 թվականին ծնված Սերյոժա Արամյանը»:
Մեր տեղեկություններով, Արամյանը Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ է: Նույն այդ տեղեկություններով, նա աս պահին ՀՀ քննչական կոմիտեում դեպքի վերաբերյալ ցուցմունք է տալիս:
Հիշեցնենք, որ սույն դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախնական քննության տվյալներով՝ օգոստոսի 24-ին՝ ժամը 01-ի սահմաններում, Հակոբ Մկրտչյանն այցելել է իր ծանոթներից մեկին, որտեղ վերջինիս 21-ամյա եղբոր հետ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։