Պուտինի ակամա խոստովանությունը Երևանին
ՔաղաքականությունԱռաջին / ԱՄՆ-ի կողմից մահաբեր զենքի հնարավոր մատակարարումներն Ուկրաինա չեն փոխի Դոնբասում իրավիճակը, այլ կհանգեցնեն զոհերի թվի աճին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ: «Դա ԱՄՆ-ի ինքնիշխան որոշումն է՝ ում վաճառել զենք կամ անվճար մատակարարել, ինչպես նաև այդ օգնությունը ստացող երկրի որոշումն է: Մենք այդ գործընթացի վրա ոչ մի կերպ չենք կարող ազդել: Բայց կան ընդհանուր միջազգային օրենքներ և մոտեցումներ․ հակամարտության գոտի զենքի մատակարարումները չեն նպաստում խաղաղությանը, այլ միայն վատթարացնում են իրավիճակը»,- ասել է Պուտինը:
Միջազգային իրավունքի տեսանկյունից` Պուտինի ասածը նույնիսկ միանգամայն տրամաբանական է: Սրանով հանդերձ` առաջանում են մի քանի սկզբունքային հարցեր, որոնք բացահայտում են Ռուսաստանի քաղաքականության երկդիմությունը: Մոսկվան մշտապես հայտարարում է, թե ուկրաինական հակամարտությանը կողմ չէ և նույնիսկ հերքում է, որ աջակցում է Դոնբասի անջատողականներին: Այս դեպքում անհասկանալի է, թե ինչո՞ւ է Պուտինին անհանգստացնում ամերիկա-ուկրաինական ռազմական համագործակցությունը: Մյուս կողմից` ԱՄՆ-ն Նորմանդական քառյակի անդամ չէ և պաշտոնապես ներգրավված չէ ուկրաինական հակամարտության միջնորդական գործընթացում և ընդանենն Ուկրաինայի հանդեպ կատարում է իր դաշնակցային պարտավորությունները` վերջինիս օգնելով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը:
շարունակությունը՝ կայքում