«Արարատը» լուծարվում է
ՍպորտԱյս տարվա սկզբին ստեղծված Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը սեպտեմբերի 8-ին կանցկացնի վերջին հանդիպումը, որից հետո կլուծարվի: Այս մասին Սպորտ Էքսպրեսին հայտնել է «Արարատի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը:
«Արարատը» պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակ է ստացել այս տարվա հուլիսին: Ակումբում հանդես են գալիս ռուսական ֆուտբոլի հայտնի ներկայացուցիչներ Ռոման Պավլյուչենկոն և Մարատ Իզմայլովը:
Օգոստոսի վերջին ակումբի նախագահ Վալերի Հովհաննիսյանը հեռացել է պաշտոնից: Ակումբը նրան մեղադրել է 20 միլիոն ռուբլի յուրացնելու մեջ: