Սկարլետ Յոհանսոնին նկատել են նոր ընկերոջ հետ համբուրվելիս
Life32-ամյա դերասանուհի Սկարլետ Յոհանսոնի և Saturday Night Live-ի շոումեն, 35-ամյա Քոլին Ժոստի կրքոտ սիրավեպը զարգանում է արագ տեմպերով։ Օրերս զույգին նկատել են անձրևի տակ համբուրվելիս։ Դա տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին՝ ԱՄՆ-ի ազգային տոնի՝ Աշխատանքի օրվա պատվի Հեմփթոնսում անցկացված երեկույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է Spletnik-ը։
Երեկույթն ամեն տարի կազմակերպում է Discovery Communications հեռուստաալիքի ղեկավար Դևիդ Զասլավը, ով հանդիսանում է աշխարհի ամենահարուստ մեդիամենեջերներից մեկը։
Միջոցառումը մասնավոր բնույթ է կրել, այդ իսկ պատճառով ֆոտոապացույցներ չկան, սակայն հյուրերը միաձայն հաստատում են, որ նման բան եղել է։