Զարուհին հեղաշրջման հանձնարարություն է ստացել
Քաղաքականությունshame.am-ը գրում է․
ԱԺ 5-րդ գումարման տասներորդ նստաշրջանի առաջին օրն անհետաքրքիր կլիներ, եթե բացակայեր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր աղմուկ-աղաղակով:
Տիկինն այս անգամ էլ նախապատրաստված էր եկել և միանգամից խորհրդարանից պահանջեց քննարկել ՊՊԾ գնդի գրավումը, որը ցնցել էր ամբողջ երկիրը: Գալուստ Սահակյանը ստիպված էր իր ծերունական բարձրությունից բացատրել, որ դրա համար պետք է փաստաթուղթ առաջ քաշվի, որից հետո կքննարկեն հարցը: Սակայն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Զարուհին կարիք չուներ ավելորդ թղթերի, նրա ցանկությունը մեկն էր՝ Ազգային ժողովում հայտարարել, որ առաջիկայում կլինի ԱԺ-ի և Բաղրամյան 26-ի գրավումը:
Եթե բանական էակը նման պատասխանատու հայտարարություն է կատարում երկրի օրենսդիր մարմնում, դրա համար կարող է լինել երկու հիմք՝ կամ նա ինֆորմացիա ունի այն մասին, որ սպասվում է իշխանությունը զավթելու ևս մի բռնի փորձ, կամ հանձնարարություն ունի ստահոդ լուրերի միջոցով արհեստական լարվածություն ու խուճապային տրամադրություններ հրահրել երկրում: Երկու դեպքում էլ նրա արարքը քրեորեն հետապնդելի է, ու կան բոլոր հիմքերը Փոստանջյանին պատասխանատվության կանչելու համար: