Ինչ խնդիր է իր առաջ դրել Ռուբեն Հայրապետյանը
Սպորտ«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խնդիր է դրել ԱԺ պատգամավոր, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանից խլել նրա տնօրինմանը հանձնված ֆուտբոլային մարզադաշտերը:
Հայրապետյանը ՀՖՖ Գործկոմի երեք անդամների մասնակցությամբ հանձնաժողով է ստեղծել, որն արդեն մեկ անգամ այցելել է Գյումրի և ուսումնասիրել մարզադաշտերի խոտածածկի վիճակը: Այսօր հանձնաժողովը երկրորդ այցը կկատարի Գյումրի, և եթե պարզվի, որ մարզադաշտերի վիճակը իսկապես անբավարար է, ապա Գործկոմի նիստում կարող է որոշում կայացվել այդ մարզադաշտերը «Շիրակ» ֆուտբոլային ակումբից հետ վերցնելու մասին:
Հիշեցնենք, որ ապրիլին Արման Սահակյանը հեռացվեց ՀՖՖ Գործկոմի կազմից, քանի որ Ռուբեն Հայրապետյանը կասկածում է, որ նա ՀՖՖ նախագահ դառնալու ամբիցիաներ ունի»: