Պուտինի հոգեվարքը` Հայաստանի նոր մարտահրավեր
ՔաղաքականությունԱռաջին / Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անկանխատեսելի է եղել իր կառավարման բոլոր տարիներին: Թերևս սա եղել է նրա հաղթաթուղթը, որովհետև ամեն անգամ արևմտյան գործընկերները` ռացիոնալ մտածողությունից ելնելով, կարծել են, որ նա ճակատագրական ինչ-որ կետում կանգ կառնի ու, որպես կանոն, սխալվել են, որովհետև Վրաստանին հաջորդեց, Ղրիմը, հետո` Դոնբասը, Սիրիան:
Ռուսաստանի առաջնորդն աշխարհի հետ տոտալ հակադրության վրա կառուցեց իր իշխանությունը` ինչ-որ պահի կորցնելով արեկվատությունը և որոշելով փոխել աշխարհը: Սրա նշանային դրսևորումը դարձավ ռուսական ագրեսիվ, բայց փնթի միջամտությունը ամերիկյան ընտրություններին: Սա Պուտինի ճակատագրական սխալն էր կամ դրա այսբերգային դրսևորումը, որովհետև Ռուսաստանի առաջնորդն ակնհայտորեն գերագնահատել էր իր ղեկավարած աղքատ կայսրության հնարավորությունները, ռեսուրսները:
Ամերիկացիպերը խփել են ճիշտ տեղին: ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական օբյեկտների հետ կապված պատմությունը ճիշտ չէ դիտարկել միայն արտաքին քաղաքական հարթության վրա, որովհետև սա, ըստ էության, ամերիկյան պատասխան միջամտությունն է Ռուսաստանի ընտրություններին: Միջազգային զարգացումների անբարենպաստ ֆոնին Պուտինն իր հպատակներին ներկայանալու է նվաստացածի, անկյուն քշվածի կարգավիճակով:
շարունակությունը՝ կայքում