BMW-ի միջից կրակած անձի ինքնությունը հայտնի է
ՀասարակությունԱրտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 29 շենքի դիմաց կրակոցներ արձակած, այնուհետև փախուստի դիմած կասկածյալի ինքնությունը պարզվել է։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ՝ 31-ամյա Գոռ Սիմոնյանն է, ով այդ օրը, ժամը 15։00-ի սահմաններում իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայի միջից գազային ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակել։ Դեպքի վայր ժամանած Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են գազային ատրճանակի 3 պարկուճ։ Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ Գ. Սիմոնյանին հայտնաբերելու ուղղությամբ։