Թուրքիայում կկայանա հայ աղջկա ու թուրք տղայի սիրո պատմության մասին ֆիլմի պրեմիերան
ԱշխարհԹուրքիայում մեծ էկրաններ կբարձրանա «Կիսատ մնացած» ֆիլմը, որը ներկայացնում է հայ աղջկա ու թուրք տղայի սիրո պատմություն: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները: Պրեմիերան կկայանա սեպտեմբերի 8-ին:
Նշվում է, որ գլխավոր հերոսուհին Ստամբուլ է գնում սովորելու: Այնտեղ նա հանդիպում է մի թուրք տղայի, եւ նրանք սիրահարվում են, սակայն նրանց ընտանիքները դեմ են այդ հարաբերություններին: Ֆիլմում անդրադարձ կա նաեւ 1915 թ. Հայոց ցեղասպանությանը:
Ֆիլմում նկարահանվել են Իսկուհի Բալդժյանը, Անիլ Ալթան, Ալի Բուհարա Մեթեն: