ՀՏ Հայկոն ԱԺ բուֆե՞տն է աշխատեցնում
ՀասարակությունՌեփեր ՀՏ Հայկոն չի ցանկանում խոսել տեղեկությունների մասին, որ պատրաստվում է մասնակցել Ազգային ժողովի բուֆետի կառավարման համար հայտարարված մրցույթին: Մրցույթի մասին հայտնի դարձավ այսօր: Armtimes.com-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ռեփերից լուրերի մասին, սակայն նա նշեց, որ ոչ այդ ոչ էլ մեկ այլ թեմայով հարցազրույց չի ցանկանում տալ:
Ավելի վաղ armtimes.com-ի հետ զրույցում ներկայումս ԱԺ բուֆետի կառավարմամբ զբաղվող «Ազգային սնունդ» ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Գրիգորյանն իր դժգոհությունն էր հայտնել մրցույթի կապակցությամբ: Նա մի քանի տարի է, ինչ զբաղվում է այդ գործով, եւ չի ցանկանում կորցնել այն, թեեւ, ինչպես ինքն է նշում, շահութաբեր չէ: