Չի բացառվում, որ երկրի փաստացի ղեկավար կդառնա Կարեն Կարապետյանը
Քաղաքականություն«2018-ից հետո է՞լ ՀՀ վարչապետը Դուք կլինեք»,- երեկ մեր լրագրողի հարցին Կարեն Կարապետյանը կարճ-կոնկրետ պատասխանել է. «Չգիտեմ»։
Բանն այն է, որ 2018-ին, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, երկիրն ամբողջությամբ անցում կկատարի պառլամենտական համակարգին, եւ վարչապետի թեկնածու կառաջադրի ԱԺ մեծամասնությունը: Դա է պատճառը, որ ոմանք կարծում են, որ Կարապետյանն անցումային վարչապետ է լինելու եւ 2018-ին իր տեղը զիջելու է մեկ այլ անձի։ Թեեւ, եթե մեկուկես տարում նա հաջողի, չի բացառվում, որ երկրի փաստացի ղեկավարի դափնին հասնի հենց նրան։
Աղբյուրը` «Հրապարակ»