Հաղորդավարին մեղադրում են եղբոր աղջկա հետ սեռական կապ ունենալու մեջ
ԱշխարհԹուրք հաղորդավարին մեղադրել են ինցեստի մեջ այն բանից հետո, երբ լրատվամիջոցները նրան բռնացրել են կնոջ հետ, ով հետո խոստովանել է, որ նրա զարմուհին է։
50-ամյա Մուրադ Բաշօղլուին եւ նրա 35-ամյա զարմուհուն՝ Բուրչու Քաբադայիին բռնացրել են Էգեյան ծովի ափին՝ նավակի մեջ, հայտնում է Hurriyet Daily News–ը։ Կինը խոստովանել է, որ գիշերն իր հորեղբոր հետ է անցկացրել։
Հաղորդավարի կինն ու զարմուհու ամուսինը դատական հայց են ներկայացրել՝ բարոյական փոխհատուցում պահանջելով։ Դատախազությունն արդեն գործ է հարուցել հասարակական վայրում անպարկեշտ վարքի համար։
Մուրադ Բաշօղլուի պատմությունը թուրք հասարակության շրջանում «ինցեստ» հասկացության շուրջ քննարկումների տեղիք է տվել։ Պարզվում է, որ Թուրքիայի քրեական օրենսգրքում ինցեստ հասկացության համար հստակ սահմանում չկա։