Ուսուցիչը 20 աշակերտի է ծեծում՝ դասական պոեզիա չիմանալու պատճառով (տեսանյութ)
ԱշխարհՉինաստանի Անհոյ նահանգի Հեֆեյ քաղաքում ուսուցիչը ծեծի է ենթարկել ավագ դպրոցի աշակերտներին, ինչի պատճառը դասական պոեզիայի չիմացությունն է եղել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի մեկին: Ուսուցիչը գրատախտակի մոտ է կանչել աշակերտներին և հարվածել նրանց դեմքին, ովքեր չեն կարողացել առանց սխալների անգիր գրել բանաստեղծությունները: Այս կերպով պատժվել է ավելի քան 20 աշակերտ:
Դասասենյակում ներկա գտնվողներից մեկը նկարահանել է տեղի ունեցածը և հրապարակել տեսանյութը համացանցում: Դրանից հետո ուսուցիչը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից: