Huawei-ն առաջ անցավ Apple-ից
ԱշխարհՉինական Huawei ընկերությունն այս տարվա հունիս-հուլիսին առաջին անգամ առաջ է անցել իր ամերիկյան մրցակից Apple ընկերությունից սմարթֆոնների վաճառքի ցուցանիշով: Այն վարկանշային ցանկում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ հարավկորեական Samsung ընկերությունից հետո, գրում է business-standard.com-ը:
Փորձագետները նշում են, որ չնայած այդ ձեռքբերումը ժամանակավոր է՝ հաշվի առնելով մոտ ապագայում սպասվող iPhone-ի նոր մոդելի շնորհանդեսը, այնուամենայնիվ, դա ցույց է տալիս, թե ինչ արագ տեմպերով է զարգանում չինական ընկերությունը:
Փորձագետները հետևել են շուկայում տիրող իրավիճակին հունիս-հուլիս ամիսներին և նշել, որ չինական ընկերությունը կարողացել է ավելի շատ սմարթֆոն վաճառել, քան Apple-ը, ինչն ապահովել է նրա դիրքերի բարելավումը:
Փորձագետներն iPhone-ի վաճառքի տեմպերի նվազումը կապում են սեպտեմբերի 12-ին կանայալիք iPhone 8-ի շնորհանդեսի հետ: Վերլուծաբանների կարծիքով՝ սպառողները որոշել են չգնել անցած տարվա մոդելը և սպասել՝ մինչև ներկայացվի Apple-ի նոր սմարթֆոնը: