Սենսացիոն առաջարկ Երեւանից
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ հակամարտության գոտիներում զենք մատակարարելը չի նպաստում խաղաղությանը:
Նա հիշեցրել է, որ նախկինում ինքը մի գաղափար էր առաջ քաշել՝ քանի որ Ղարաբաղի հարցով համանախագահող երեք պետություններն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, ունեն բավարար ներուժ ու հնարավորություն, որպեսզի փորձեն հասնել նրան, որ այդպիսի գոտիներում զենքի մատակարարման վրա լինի ընդհանուր էմբարգո:
«Այ դա կլիներ հարցի լուծում: Այդ դեպքում որևէ պետություն չէր ասի՝ եթե ես չեմ մատակարարում, ուրիշից կառնեն: Ես հասկանում եմ՝ ինչքան բարդություններ կան նմանատիպ որոշում կայացնելու հարցով, բայց համարում եմ, որ դա անհավանական չէ, եթե շահագրգիռ լինեն հենց համանախագահ երեք պետությունները», ասաց Քոչարյանը:
շարունակությունը՝ կայքում