Սերժ Սարգսյանն անհանգստացրել է Բրյուսելին
Քաղաքականություն
ԼՐԱԳԻՐ ․ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ Եվրամիությունը իր մասով ամեն ինչ պատրաստում է նոյեմբերին Հայաստանի հետ համաձայնագիրը ստորագրելու համար, պատրաստում է թուղթն ու թանաքը, ինչպես ասել է ԵՄ դեսպանը: Նա նշել է, որ նոր է վերադարձել Բրյուսելից եւ այնտեղ արձանագրել է այդ պատրաստությունը:
Մի քանի օր առաջ Ծաղկաձորում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը գնում է դեպի ԵՄ հետ նոր համաձայնագիր եւ որ պատճառ չունի այն չստորագրելու:
Հայաստանն ու ԵՄ-ն փոխադարձաբար վստահեցնում են, որ գնում են ստորագրության, բայց այնպիսի տպավորություն է, որ կողմերը պատրաստվում են ինչ որ անցանկալի «անակնկալի», կամ համենայն դեպս սպասում են այդպիսի մի բան եւ շտապում են չուշացնել հավաստիացումը, որ պատճառն իրենք չեն:
Սերժ Սարգսյանի հավաստիացումից հետո Բրյուսելը ԵՄ դեսպանին «հանձնարարել» է իր անունից հավաստիացնել, որ «Բրյուսելն էլ պատճառ չունի չստորագրելու»:
Միեւնույն ժամանակ, չի բացառվում, որ այդ հավաստիացման անհրաժեշտությունն առաջացել է ոչ թե Սերժ Սարգսյանի ծաղկաձորյան ելույթից, այլ օրերս ՆԱՏՕ-ի վրացական վարժանքին վերջին պահին Հայաստանի մասնակցության հրաժարումից հետո: Հնարավոր է, որ դրանից հետո Եվրամիությունն ունի լուրջ մտավախություն, որ նույն կերպ Հայաստանը կարող է հրաժարվել նաեւ ստորագրելուց:
շարունակությունը՝ կայքում