Հայերեն


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ

Քաղաքականություն


Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Երևանի օրերի շրջանակում ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սմոլնիում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ: Ողջունելով Երևանի քաղաքապետին` նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն կարևորել է երկու քաղաքների սերտ համագործակցության շրջանակում Երևանի օրերի անցկացումը:
«Երկու քաղաքների միջև ստորագրված համագործակցության 2015-2020 թթ. ծրագրի ընթացքը մեկ անգամ ևս փաստում է, որ գործընկերային մեր հարաբերություններն իսկապես արդյունավետ են, հաջողված ու հեռանկարային: Այս հարցում, պարոն քաղաքապետ, անշուշտ, իր դերակատարումն ունի երկու քաղաքների միջև հաստատված փոխգործակցության ծրագրի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ Ձեր հետևողականությունը, որը հնարավորություն է տալիս այն դարձնել առավել առարկայական ու շոշափելի: Երևանը մեզ համար բարեկամ և հուսալի գործընկեր է, ինչը մենք բարձր ենք գնահատում: Համոզված եմ, որ Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում կանցնեն հավուր պատշաճի», - նշել է Գեորգի Պոլտավչենկոն:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստում է երկու քաղաքների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը և համոզմունք է հայտնել, որ այս հանդիպումը գործնական նոր որակ կհաղորդի Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ծրագրերի իրականացմանը:
«Պարոն նահանգապետ, մենք բարձր ենք գնահատում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված Սանկտ Պետերբուրգի կառավարության և անձամբ Ձեր ջանքերը: Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ձևավորված հարաբերություններն, անշուշտ, ոչ միայն գործնական լավ արդյունքներ են ապահովում, այլև աչքի են ընկնում իրենց խորը բարեկամական անշահախնդրությամբ: Արդեն լավ ավանդույթ է դարձել Սանկտ Պետերբուրգում Երևանի և Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի անցկացումը, որոնք կարևոր դերակատարում են ունենում երկու քաղաքների ճանաչելիության ավելացման գործում: Մեր համագործակցության գործնական հիմքի վկայությունն է նաև Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության ենթակայության կազմակերպությունների միջև այսօր ստորագրվելիք հուշագրերը», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Կողմերն առանձնակի կարևորել են նաև այցի շրջանակում կլոր-սեղան քննարկումների կազմակերպումը` նկատելով, որ դրանք հրաշալի հարթակ են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների ուղղությամբ իրականացվող համագործակցության ծրագրերի ընթացքը քննարկելու և առաջիկա անելիքները նախանշելու համար:
Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին հրավիրել է հաջորդ տարի այցելել` Երևան մասնակցելու «Էրեբունի-Երևան 2800»-ամյակին նվիրված տոնակատարություններին: Սիրով ընդունելով հրավերը՝ Սանկտ Պետերբուրգի նահանգապետը վստահեցրել է, որ անպայման կայցելի և իր մասնակցությունը կունենա Երևանի հիմնադրման օրվան նվիրված հոբելյանական միջոցառումներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Հայաքվեի սոցիալական ծրագրի չորս հիմնասյունները. Հրայր ԿամենդատյանԻշխանությունն ընտրել է ժողովրդին ահաբեկելու ճանապարհը․ Աննա ԿոստանյանՄենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն. Նաիրի Սարգսյան Արցախի վերահայացումն անհերքելի իրավունք է՝ ազգային առաջնահերթություն, և դա փոխելն անհնար է. Աննա ԿոստանյանՆիկո՛լ խեղկատակ, Ապրիլի 24-ին քո վերջն է լինելու, դու պիտի հեռանաս մինչև ընտրութուններ․ Գրիգորյան Տիեզերքում արևային վահանակներն աշխատում են առնվազն 5 անգամ ավելի արդյունավետ Մեր հստակ պահանջը Եվրոպական միությանից՝ իրավունքի գերակայություն և հավասարություն բոլորի համար. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ-ի նոր ներդրումը՝ կենսունակ համայնքների զարգացման համար Սահմանադրությունը վերաձևվում է ադրբեջանաթուրքական թելադրանքով․ Արեգ Սավգուլյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 15:30-ին«Նոր Դարաշրջան» կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին Քարոզարշավ՝ պատերազմի սպառնալիքի տակ. ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվում էթնիկ զտման փաստից Նոր օդանավակայան Հրազդանում և էժան պարտք. «ՀայաՔվե»-ի ծրագիրն իրատեսակա՛ն է Երբ ներքաղաքական լարվածությունը դառնում է միջազգային քննարկման առարկա Պատմության ջնջման վտանգը. արդյո՞ք հերթը հասել է նաև ազգային հիշողությանը Անվտանգություն՝ ոչ թե կարգախոս, այլ համակարգ. «Ուժեղ Հայաստանի» այլընտրանքային օրակարգը Այսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովի մուտքի մոտ էինՄենք այլևս թույլ չենք լինի. պատրաստվում ենք վաղը կայանալիք «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովինԳորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄԵրևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն Ուկրաինայում նախագահական ընտրությունների հարցն արդիական է. Պեսկով Պատերազմով ահաբեկումը որպես շանտաժ. ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում ժողովրդին. Էդմոն ՄարուքյանՄեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդել Դաֆնա Սելֆը մահացել է 97 տարեկանում Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Եթե hարձակումները շարունակվեն Իրանի պետական բուրգի վրա, երկիրը կկանգնի տարածքային ամբողջականության կnրստի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր ժողովուրդը չի ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի լինել վարչապետ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր երկրում այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, հայտնվում են բանտում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Նավթի գինը կրկին բարձրացել է՝ անցնելով 100 դոլարը մեկ բարելի դիմաց «Երբ Սամվել Կարապետյանն ասաց, որ դա անընդունելի է, նրան ձերբակալեցին». Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին (Տեսանյութ)«Սա դասական էթնիկ զտում է». Նարեկ Կարապետյանը՝ Արցախում կատարվածի մասին Ադրբեջանում մնացել էր ընդամենը 10 հայ, բայց նրանք էլ չկարողացան այնտեղ ապրել. Սա դասական էթնիկ զտում է.Նարեկ Կարապետյան«Արևմուտք = խաղաղություն» բանաձևը կեղծ է». Մհեր Ավետիսյան Եթե Փաշինյանը հաղթի, Սյունիք գնացող ճանապարհը չի լինի․ Էդմոն Մարուքյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երրորդՍիլվա Հակոբյանը Իտալիայի հանգստից լուսանկարներ է հրապարակել Սամվել Կարապետյանն առաջադրվում է վարչապետի պաշտոնի համար. ըստ հարցումների՝ մենք առաջատար ենք. Նարեկ ԿարապետյանԻրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքովԱրցախից մինչև Երևան. Ադրբեջանի էքսպանսիայի հաջորդ փուլըՀայտնի է «Էլ Կլասիկո»-ի օրը Ուժեղ խաղաղությունը կլինի միայն այն դեպքում, երբ հակառակորդը տեսնի քո հնարավորությունները. Ուժեղ ՀայաստանՍևաստոպոլում բազմահարկ շենքում պայթյունի հետևանքով կան զnհեր և վիրավnրներ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո ՆավֆալինՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը` Փաշինյանի կողմից զենք գնելու մասինՊետք է վերականգնենք սոցիալական արդարությունը․ Ավետիք Չալաբյան Ստոմատոլոգիական ծառայությունները պետք է ներառվեն առողջության ապահովագրության մեջ․ Հրայր Կամենդատյան8700 երեխաներ զրկվելու են իրենց բնակավայրում դպրոց հաճախելու հնարավորությունից․ Ատոմ Մխիթարյան Հայ ժողովրդի արթնացումը սկսված է, ոչ ոք չի կարող այն կասեցնել․ Արսեն Գրիգորյան
Ամենադիտված