Արեւմուտքը գնում է Ղարաբաղի անկախացման ճանապարհով. Ռուսաստանը ոչինչ չի կարող անել
ԱշխարհԼրագիր / Արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության ոլորտի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը Tert.am-ին տված հարցազրույցում ասել է, որ Արեւմուտքը գնալու է Ղարաբաղի «սուվերենացման» ճանապարհով: «Ռուսաստանն այդ հարցում ոչնչով օգնել չի կարող», ասել է նա:
Այդ համատեքստում, նրա խոսքով, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմն անխուսափելի է դառնում, իսկ պատերազմի հետեւանքների պատասխանատվությունը դրվելու է Ռուսաստանի վրա:
Ըստ ամենայնի, ռուսական փորձագիտական շրջանակներում սկսել են լրջորեն քննարկել ղարաբաղյան կարգավորման հնարավոր տարբերակները, որոնք կարող է առաջ քաշել Արեւմուտքը: Դա ակտուալ է դարձել նախ եւ առաջ այն պատճառով, որ Ռուսաստանը չի կարողացել առաջ տանել կարգավորման իր տարբերակը եւ հայտնվել է քաղաքական փակուղում: Բանը հասել է նրան, որ Ադրբեջանն արդեն խնդրում է վերադառնալ մադրիդյան ու կազանյան սկզբունքներին, միայն թե Ռուսաստանը չզրկվի կարգավորման վրա ազդեցությունից:
շարունակությունը՝ կայքում