Հայերեն


Ասֆալտի գործարան կառուցելու ծրագիր ունեցող իրանահային խեղդամահ են արել

Հասարակություն

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ընթանում է Գեորգի Սաֆարյանի գործի դատական քննությունը:

Գեորգի Սաֆարյանին մեղադրանք է առաջադրված ծանր հանցագործության՝ շահադիտական դրդումներով սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Սպանությունը, որի համար մեղադրվում է Գեորգի Սաֆարյանը, կատարվել է… 22 տարի առաջ՝ 1995 թվականի հունվարի 26-ին, Երևանում:

Ինքը՝ Գեորգի Սաֆարյանը, գտնվել է միջազգային հետախուզման մեջ, նա Ռուսաստանում ապրել է ուրիշի անվան տակ ու հայտնաբերվել է սպանությունից 20 տարի անց՝ 2015 թվականին: Սաֆարյանը արգելանքի տակ է առնվել Ռուսաստանում, այնուհետև տեղափոխվել է Հայաստան:

1995 թվականի հունվարի 26-ին կատարված սպանությունը մեղսագրվել է ոչ միայն Գեորգի Սաֆարյանին: Ըստ գործի քննության արդյունքների՝ սպանությունը եղել է նախապես ծրագրված ու խմբակային:

1995 թվականի հունվարի 28-ին Երևանի Կոմիտասի պողոտայի 25/2 շենքի 26 բնակարանում հայտնաբերվել էր բնակարանատիրոջ՝ Իրանի քաղաքացի Հայկ Աբրահամյանի դիակը՝ բռնության հետքերով:

Սպանությունը բացահայտվել է կարճ ժամանակում:

Տուժող Հայկ Աբրահամյանը մի քանի տղաների հետ Երևանում ծանոթացել էր 1994 թվականին: Մտերմացել էին: Այնուհետև Հայկը մեկնել էր Իրան: Երևան էր վերադարձել 1995 թվականի հունվարին:

Հունվարի 22-ին Հայկ Աբրահամյանը հանդիպել էր երևանյան ընկերներից՝ Գեղամ Մախմուրյանին և անզգուշություն էր ունեցել անկեղծանալու, թե խոշոր գումար է բերել հետը՝ Հայաստանում ասֆալտի գործարան կառուցելու նպատակով:

Մախմուրյանն իր հերթին Հայկի մոտ եղած խոշոր գումարի մասին տեղեկացրել էր իր ընկեր Արթուր Թադևոսյանին:

Ուրիշի ունեցվածքը հափշտակելու նպատակով Արթուր Թադևոսյանը ներգրավել էր նոր ընկերների՝ Գեորգի Սաֆարյանին, Արման Պետրոսյանին ու Վահան Կուրղինյանին: Կատարել էին դերաբաշխում, պատրաստել էին հանցագործության գործիքներ:

Որոշել էին Հայկ Աբրահամյանին սպանել թունավորման եղանակով:

Ըստ մեղադրանքի՝ Գեորգի Սաֆարյանը, գյուղատնտեսական ակադեմիայի ուսանող լինելով, ակադեմիայից թունավոր նյութ էր վերցրել:

Ծրագրել էին այդ նյութը խառնել Հայկի ըմպելիքին: Բայց հաշվի էին առել, որ հնարավոր է՝ թույնը անհրաժեշտ ազդեցությունը չունենա: Նախապատրաստել էին նաև սպանության «պահեստային» տարբերակ, դրա համար անհրաժեշտ գործիք էին ձեռք բերել:

Ըստ մեղադրանքի՝ 1995 թվականի հունվարի 26-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում 4 երիտասարդները՝ Արթուր Թադևոսյանը, Գեորգի Սաֆարյանը, Արման Պետրոսյանն ու Վահան Կուրղինյանը, գնացել էին Հայկ Աբրահամյանի շենքի մոտ:

Վահան Կուրղինյանը մնացել էր բակում՝ անհրաժեշտության դեպքում ընկերներին սուլոցով նախազգուշացնելու նպատակով: Մյուս 3-ը գնացել էին Հայկի բնակարան:

Հայկը նրանց շատ լավ էր ընդունել: Տղաներն էլ դատարկաձեռն չէին՝ գարեջուր էին տարել իրենց հետ:

Ըստ մեղադրանքի՝ գարեջրի շշերից մեկի մեջ ներարկիչով ներարկված էր թունավոր նյութը:

Այդ շշից, ըստ մեղադրանքի, Գեորգին գարեջուր էր լցրել Հայկի բաժակի մեջ: Հայկը խմել ու տասը րոպե անց քնել էր:

Հասկանալով, որ թույնի ազդեցությունը մահացու չէ, Հայկը ոչ թե մահացել, այլ քնել է, հանցակիցները, ըստ մեղադրանքի, որոշել էին գործի դնել նաև Հայկին սպանելու «պահեստային» տարբերակը: Արթուրը բռնել էր Հայկի ոտքերը, Արմանը՝ գոտկատեղը: Գեորգի Սաֆարյանը, ըստ մեղադրանքի, իր մոտ եղած գործիքով՝ երկու ծայրերին փայտե բռնակներ ունեցող մետաղալարով, որով ժամանակին կարագ էին կտրում, խեղդամահ է արել Հայկ Աբրահամյանին:

Տանտիրոջը սպանելուց հետո բնակարանը տակնուվրա էին արել, բայց իրենց պատկերացրած խոշոր գումարը չէին գտել: Այնուամենայնիվ, բնակարանում բավական արժեքավոր իրեր էին գտել, հափշտակել ու հեռացել էին:

Օրեր անց սպանությունը բացահայտվել էր, բռնվել էին Արթուր Թադևոսյանն ու Գեղամ Մախմուրյանը:

1997 թվականին հայտնաբերվել ու կալանքի տակ էր առնվել Վահան Կուրղինյանը:

Նրանք դատապարտվել էին իրենց կատարած արարքի համար, կրել էին պատիժները: Հետագայում մահացել են…

Գեորգի Սաֆարյանի ու Արման Պետրոսյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված:

2014 թվականի հունվարին Նոր Նորքի ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ հետախուզման մեջ գտնվող Գեորգի Սաֆարյանն ապրում է Ռուսաստանի Դաշնության Նովոկուզնեցկ քաղաքում:

Պաշտոնական հարցում է ուղարկվել Նովոկուզնեցկ, որտեղից, սակայն, պաշտոնական պատասխան է ստացվել, որ նշված տվյաներով անձ այնտեղ չի գտնվում:

Ենթադրելով, որ Գեորգի Սաֆարյանը կարող է Նովոկուզնեցկում բնակվել այլ անվան տակ ծպտված, իրավապահաները ռուս գործընկերներին ուղարկել են Գեորգի Սաֆարյանի արտաքինի վերաբերյալ տվյալներ: Այդ տվյալներին համապատասխանող հայ տղամարդ այնտեղ հայտնաբերվել է, սակայն այդ տղամարդն ուներ «Արմեն Առաքելյան» անուն-ազգանունը:

Նովոկուզնեցկից Հայաստան են ուղարկել «Արմեն Առաքելյանի» հայկական անձնագրի պատճենը: Անձնագրային հասցեով գնացած ոստիկանները հանդիպել են իրական Արմեն Առաքելյանին ու պարզել են, որ վերջինս 1995 թվականին կորցրել էր անձնագիրը, դրա մասին տեղյակ էր պահել ոստիկանությանն ու ստացել էր նոր անձնագիր:

Այնուամենայնիվ, ստուգվել է նաև Արմեն Առաքելյանի անձը, պարզվել է, որ նա որևէ առնչություն չի ունեցել Հայկ Աբրահամյանի սպանության համար դատապարտվածների հետ:

Նովոկուզնեցկից Հայաստան են ուղարկել այնտեղ բնակվող «Արմեն Առաքելյանի» մատնահետքերն ու լուսանկարները: Չնայած քսան տարում մարդը արտաքնապես բավական փոխվել, նույնիսկ ճաղատացել էր, բայց դիմագծերի նույնականացմամբ հաստատվել է, որ «Արմեն Առաքելյան» անուն-ազգանունը կրող քաղաքացին իրականում միջազգային հետախուզման մեջ գտնվող Գեորգի Սաֆարյանն է:

1995 թվականի ապրիլին նա Ռուսաստանում առնվել է արգելանքի տակ, ապա տեղափոխվել է Հայաստան:

Մեղսագրված արարքի՝ շահադիտական դրդումներով սպանության համար, որի դեպքում վաղեմության ժամկետ չի գործում, Գեորգի Սաֆարյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Դատական նիստի ժամանակ նա առաջադրված մեղադրանքը անհիմն անվանեց, նշեց, որ իր մեղքը հաստատող հիմնավոր ապացույցներ ձեռք չեն բերվել, ինքն ապօրինի կերպով է պահվում կալանքի տակ:

Գեորգի Սաֆարյանը պահանջել էր իրեն հանրային պաշտպանով ապահովել: Դատական նիստին հանրային պաշտպանը չէր ներկայացել, բայց ամբաստանյալը խնդրեց նիստը չհետաձգել, քանի որ ինքը կարևոր միջնորդություն ունի, այն կարող է առանց պաշտպանի էլ ներկայացնել:

Ամբաստանյալ Սաֆարյանը սկսեց ընթերցել ապացույցների անբավարարության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ իր միջնորդությունը:

Սաֆարյանը սկսեց հերքել Հայկ Աբրահամյանի սպանության համար արդեն իսկ պատիժ կրած անձանց խոստովանական ցուցմունքները: Քանի որ այդ անձինք արդեն ողջ չեն, ստացվում է, որ հնարավոր չէ Գեորգի Սաֆարյանի առերեսումը իր դեմ ցուցմունքներ տված, տվյալ գործով օրենքի ուժ ստացած դատավճիռներով արդեն պատիժ կրած անձանց հետ:

Գեորգի Սաֆարյանը մասնավորապես ասաց, որ հերքվել է այն վարկածը, թե Հայկ Աբրահամյանին ցանկացել են թունավորման եղանակով սպանել, քանի որ փորձաքննությունների եզրակացություններով գարեջրի շշերի ու բաժակների մեջ թունավոր նյութի հետքեր չեն հայտնաբերվել:

Հայկ Աբրահամյանի բնակարանում եղած մոխրամանի մեջ հայտնաբերվել է ծխախոտի 22 մնացորդ, որոնցից 6-ը Հայկի ծխածն էին, 11-ը՝ Արթուր Թադևոսյանինը, 5-ը՝ այլ անձանց ծխածները: Ըստ Սաֆարյանի՝ եթե Արթուրը 11 ծխախոտ է ծխել, ուրեմն նա է բնակարանում եղել ամենավերջում, ու նա եղել է մենակ…

Ըստ Գեորգի Սաֆարյանի՝ իր տան խուզարկությամբ Հայկի բնակարանից գողացված ոչ մի իր չի հայտնաբերվել, բայց այդպիսիք հայտնաբերվել են Արթուրի բնակարանի խուզարկության ժամանակ: Արթուրը, ըստ Սաֆարյանի, դեպքից հետո իրեն չի հանդիպել, նա մենակ է գնացել հափշտակված իրերն իրացնելու…

Գեորգի Սաֆարյանը նշեց. եթե ըստ մեղադրանքի՝ Հայկին սպանելու պահին բռնել են նրա ոտքերից ու գոտկատեղից, ապա պետք է որ սեղմած լինեին՝ Հայկի դիմադրությունը կոտրելու համար, սեղմելու հետքերն էլ պիտի մնացած լինեին տուժողի մարմնին, բայց այդպիսի հետքեր չեն հայտնաբերվել…

Միջնորդության ընթերցումն ամբաստանյալը դատական այս նիստին չավարտեց, բայց հասցրեց ասել, որ կամ քրեական գործի վարույթը կարճեն, կամ «ռեալ ապացույցներ» գտնեն, այլապես իրեն կալանքի տակ անհիմն են պահում:

Ամբաստանյալն ասաց նաև, որ հանրային պաշտպանն իրեն հարկավոր է «իրավաբանական տերմինները բացատրելու, զուտ իրավաբանական օգնություն ցույց տալու համար»:

Դատական հաջորդ նիստին՝ սեպտեմբերի 25-ին, հավանաբար կներգրավվի հանրային պաշտպան՝ որպես ամբաստանյալ Գեորգի Սաֆարյանի շահերի պաշտպան, այնուհետև ամբաստանյալը կշարունակի ներկայացնել կիսատ մնացած միջնորդությունը:

Այսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»
Ամենադիտված