Աշխարհի չափ հին է այս պատմությունը, երբ կանայք մտածում են, որ ամուսինը կգնա սիրուհու մոտ, իսկ սիրուհին էլ հույսեր է փայփայում, որ կբաժանվի կնոջից և կամուսնանա իր հետ, միայն տղամարդն է, որ ոչինչ չի մտածում. նա այդպես էլ իրեն շատ լավ է զգում. տանը նրանք կկերակրեն և հոգ կտանեն, իսկ սիրուհու հետ նա կիրակացնի իր ամենահամարձակ սեքսուալ երևակայությունը: EnterTrain-ը խորհուրդ է տալիս սիրուհիներին զուր հույսեր չփայփայել և պարզաբանում է, թե ինչու տղամարդը երբեք չի հեռանա իր ընտանիքից:
Դա շահավետ չէ: Եթե տղամարդը օրինական կնոջից երեխաներ ունի, ուրեմն, ամենայն հավանականությամբ, հեռանալիս պետք է բնակարանը թողնի իր նախկին կնոջը և երեխաներին:

Դատարկության զգացողություն. կնոջից բաժանվելը նշանակում է վերացնել անցյալը, ստիպված լինել նորից հարմարվելու ուրիշ կնոջ սովորություններին, ծանոթների նոր շրջանակ ձեռք բերել:

Երեխաների հանդեպ պարտականության զգացողություն. շատ հաճախ տղամարդիկ պատճառաբանում են, որ չեն կարող թողնել իրենց երեխաներին, իրականում չեն ուզում հեռանալ կնոջից: Նրանց համար այդ կարգավիճակը հարմար է:

Սերը 3 տարի է ապրում: Տղամարդը մտածում է՝ արժե՞ արդյոք նոր հարաբերություններ սկսել, եթե վաղ թե ուշ զգացմունքները մարելու են, ինչպես ամուսնության դեպքում էր:

Հարմարավետության զգացողություն ընտանիքում: Կինը հարմարավետ միջավայր է ստեղծում. համեղ կերակրում է, հետևում նրա հագուկապին, տան մաքրությանը, երեխաները ուրախ թռվռում են շուրջը, ընտանեկան հավաքներն ու այցելությունները հաճույք են պատճառում:
