Հայաստանը հանում է դաշնակցի «հագուստը»
ՔաղաքականությունԱռաջին / Միջազգային հեղինակավոր մամուլում կրկին ալիևյան կոռուպցիոն պատմություններ են, որոնցում այս անգամ ներգրավված է նաև Հայաստանի «ռազմավարական դաշնակցի» ռազմաարդյունաբերական ընկերություններից մեկը՝ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը:
Հայաստանը հայտնվել է շատ բարդ դրության մեջ: Մի կողմից՝ Ալիևի կոռուպցիոն հերթական մերկացումն է միջազգային մամուլում, մյուս կողմից՝ այդ մերկացումը «հանում» է նաև «ռազմավարական դաշնակցի» ռազմական արդյունաբերության ընկերություններից մեկի «հագուստը»: Փաստորեն, հայհոյելով Ալիևին, օգտագործելով կոռուպցիոն հերթական սկանդալը նրա շուրջ՝ Հայաստանը կարող է «ակամայից» տրորել նաև «դաշնակցի» ոտքը: Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանի «ռազմավարական դաշնակիցը» Ադրբեջանի նախագահական կլանի, այսպես ասած, «կոռուպցիոն դաշնակիցն» է:
Այստեղ բավական է մի պարզ ճշմարտության հիշեցում՝ ոչինչ այդքան չի միավորում, որքան «համատեղ գործած հանցանքը»: Այժմ, թերևս, պարզ է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության, այսպես ասած, ամբողջ պերճանքն ու թշվառությունը: Ակնհայտ է դառնում, որ այդ գործընկերությունը անգամ չի համապատասխանում այն արդարացումներին, թե Ռուսաստանն ունի իր շահը և հենց այդ շահի տրամաբանությամբ է Ադրբեջանի հետ գործընկերությունը խորացնում: Պարզվում է, որ չկա Ռուսաստանի շահ, կա ընդամենը Ռուսաստանի իշխանությունում գտնվող խմբավորումների, այսպես ասած, ֆինանսական շահ, որի համար էլ ձևավորվում է, այսպես ասած, ռուս-ադրբեջանական գործընկերությունը: Սա նաև Հայաստանի պետականության պերճանքն ու թշվառությունն է, երբ մենք ստիպված ենք մեզ դաշնակից անվանել մի սուբյեկտի, որը մեր հակառակորդի, մեզ պատերազմով և ոչնչացումով սպառնացող իշխանական կլանի հանցակիցն է:
շարունակությունը՝ կայքում