Մի քանի օր, եւ Ադրբեջանի սպառազինությունը մետաղի ջարդոն է
ԱշխարհԼՐԱԳԻՐ ․ Արդյոք Ադրբեջանի սպառազինության կուտակումը ինքնին նշանակում է պատերազմի անխուսափելիություն: Բաքվին սպառազինության մատակարարման վերաբերյալ խոսակցություններն ու քննարկումներն ուղեկցվում են այդ հարցադրումներով: Դրանք հերթական անգամ աշխուժացան Պուտինի հայտնի հայտարարությունից հետո, թե հակամարտության գոտի զենքի մատակարարումները չեն նպաստում խաղաղությանը:
Պուտինի այդ հայտարարությունից հետո հիշվում են հայտնի անեկդոտի կամ սկետչի խոսքերը՝ «Դե որ էդքանը գիտես, էդ մարդու ոտքերը ծածկի չմրսի»: Եթե Պուտինն այդքանը գիտի, ինչպե՞ս է թույլ տալիս, որ իր ղեկավարած պետությունը միլիարդավոր դոլարների սպառազինություն մատակարարի Ադրբեջան:
Մյուս կողմից, թերեւս բոլորս էլ գիտենք մեկ այլ բան, որ համաշխարհային քաղաքականությունը շահերի վրա կառուցված գործողությունների եւ հարաբերությունների համախումբ է, եւ Պուտինի հայտարարությունը այդ համատեքստում է, ոչ թե բարոյախրատականության: Լավ է այդ ամենը, թե ոչ, երկակի ստանդարտ է, թե ոչ, բարոյական է, թե անբարո, այլ հարց է, բայց Պուտինը առաջինը չէ համաշխարհային քաղաքականության մեջ, երբ խոսքն ու գործը հաճախ լինում են տարբեր:
շարունակությունը՝ կայքում