Դավիթ Աղաջանյանի եւ Աննա Դովլաթյանի գեղեցիկ նոր ֆոտոշարքը
LifeԴավիթ Աղաջանյանի եւ Աննա Դովլաթյանի նշանադրության մասին պատմել ենք: Դերասանը BRAVO.am-ին է տրամադրել դեռեւս չհրապարակված լուսանկարներ արարողությունից, ինչպես նաեւ հարաբերություններն օրինականացնելու առթիվ նախապես արված գեղեցիկ ֆոտոշարքը:
«Ֆոտոշարքի գաղափարը մերն էր. ես եւ Աննան էինք ընտրել ոճը, տեղը եւ այլն: Մեզ հետ բավական մեծ խումբ է աշխատել: Շատ շնորհակալ ենք նրանց մեր կողքին լինելու եւ մեր առիթներն անմոռանալի դարձնելու համար»,-նշել է դերասանը:
Սպասվելիք հարսանյաց հանդեսի մասին զույգն առայժմ նախընտրում է ոչինչ չասել: Դավիթի խոսքով՝ չեն ցանկանում ժամանակից առաջ ընկնել, իսկ այժմ այլ պլաններ ու անելիքներ ունեն:
մանրամասն՝ կայքում