«Հարմար է՞ Ձեզ այսօր, թե՞ անձնակազմով եք գալու»․ Վարչապետը՝ Ռոբերտ Նազարյանին
ՔաղաքականությունՎարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց՝ ինչքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման ուղղությամբ նախնական առաջարկություններ ներկայացվեն՝ ի կատարումն իր հանձնարարականի:
Ռոբերտ Նազարյանն ասաց. «Փորձենք հասկանալ, թե ինչ ճանապարհով ենք գնում, որից հետո Ձեզ ժամանակ կասեմ»: Նա հավելեց, որ խնդիրներ կան, որոնք հստակեցնելուց հետո ժամկետ կասվի:
«Հարմա՞ր է Ձեզ՝ այսօրվա խորհրդակցությունից հետո քննարկենք, թե՞ Ձեր անձնակազմով պետք է գաք»,- Նազարյանին դիմեց Կարեն Կարապետյանը:
Նա հանձնարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանին և Ռոբերտ Նազարյանին՝ այսօր իր հետ քննարկել այդ հարցը: