Ատոմակայանը հանձնվում է «Տաշիրի՞ն»
Բաց մի թողեք«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այս օրերին քննարկումներ են գնում ատոմակայանը 5 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման պայմանագրով «Տաշիր» ընկերությանը հանձնելու մասին: Թե ինչ փուլում են բանակցությունները, հաջողվել է համաձայնության գալ, թե ոչ՝ հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ Հայաստանը ունի նման մտադրություն և հիմա ակտիվորեն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:
Ատոմակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ պատճառաբանելով, որ «զանգել ենք իր ձեռի վրա»:
Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք նաև էներգետիկայի նախարարությանը: Գերատեսչության մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանն ի պատասխան մեր հարցի՝ ասաց, որ «որևէ մեկը այդ հարցով ոչ դիմել է մեզ, ոչ էլ այդ հարցով նախարարությունում որևէ քննարկում է եղել»:
Մեր դիտարկմանը՝ այնուամենայնիվ, կա՞ այդպիսի մտադրություն, Թարփոշյանը պատասխանեց. «Չգիտեմ: Ես ասացի այն, ինչ ասացի, ուրիշ տեղեկության չեմ տիրապետում»:
շարունակությունը՝ կայքում