Զորքերի միացյալ խմբավորումն անհրաժեշտ է Գյումրիի բազան հանելու համա՞ր
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / Հայաստանը դեռ չի վավերացրել Հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագիրը: Ռուսաստանը վավերացումն ավարտել է ամռանը, եւ Պուտինն արդեն ստորագրել է համաձայնագիրը:
Ներկայում Հայաստանի խորհրդարանի հանձնաժողովներում համաձայնագրի քննարկումներ են ընթանում: Խորհրդարանի աշնանային նստաշրջանին այն ամենայն հավանականությամբ վավերացման կներկայացվի, որից հետո պետք է ստորագրի Սերժ Սարգսյանը: Կասկած չկա, որ համաձայնագիրը կվավերացվի:
Այդ խմբավորման ստեղծման հարցում Ռուսաստանի շահն ակնառու է, սակայն Հայաստանի օգուտների մասին դեռ ոչ ոք պարզորոշ չի արտահայտվել: Այն, որ Հայաստանը չունի ձեւակերպված շահ, վկայում է նաեւ քննարկումը խորհրդարանում:
Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստում ասել է. «Հարավային ռազմական օկրուգի անվտանգության տարածքում ներառված է նաեւ Հարավային Կովկասը։ Այդ պայմաններում Հայաստանի հետ համագործակցությունը Ռուսաստանին շատ ձեռնտու է։ Մեզ համար եւս Ռուսաստանի հետ համագործակցությունը շատ ձեռնտու է։ Մեր խնդիրն է՝ մեր զինծառայողների համար համագործակցության ավելի լայն բազա ունենալը։ Աշխարհը մեզ չի սպասում, տեխնոլոգիաներն ու սպառնալիքներն այնքան արագ են փոփոխվում, որ մենք պետք է հասցնենք նրանց հետեւից»:
շարունակությունը՝ կայքում