Վրաստանում ձյուն է տեղացել
ԱշխարհԸստ ГрузияOnline-ի, Վրաստանի Սվանեթի շրջանի Մեսթիա բնակավայրում՝ Թեթնուլդի լեռնագագաթին, տեղացել է առաջին ձյունը: Ձյունը տեղացել է լեռներում՝ լեռնադահուկային ճանապարհի վրա, ծովի մակարդակից 3000 մետր բարձրության վրա: Նշվում է, որ լեռան լանջերին ձյան շերտը չափազանց լավ է երևում: Այս տարի ձյունը լեռներում սովորականից շուտ է տեղացել: Անցած տարի առաջին ձյունը տեղացել էր հոկտեմբերի սկզբին: