Ադրբեջանի զինուժը կրակել է Վազաշենի դպրոցի ուղղությամբ
ՀասարակությունՍեպտեմբերի 7-ին, ժամը 12:00-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը կրակոցներ է արձակել Վազաշեն գյուղի դպրոցի ուղղությամբ, Aysor.am-ի թղթակցի փոխանցմամբ, տեղեկացրել է Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը։
Գյուղի բնակիչներից Փիրուզա Գրիգորյանը տեղեկացրել է, որ կրակոցների ժամանակ ինքը շտապել է նախակրթարան՝ երեխային վերցնելու։ «Ես մանկությունից սովոր եմ կրակոցներին, բայց երբ ականն ընկավ կողքս ու հողը թափվեց վրես, շատ վախեցա, հարևաններն օգնության հասան», – պատմել է կինը։
«Մենք՝ ավագներս, տագնապի մեջ չենք ընկնում, բայց երեխաներ կան, որ ցնցումների մեջ են ընկնում, ծնողները շտապ վազում են դպրոց՝ հասկանալու հո վատ բան չի՞ պատահել», – Վազաշեն այցելած լրագրողներին ասել է գյուղի դպրոցի տնօրենը։