Արևի արտանետումը հասել է Երկիր, սկսվում է հզոր մագնիսական փոթորիկ
ԱշխարհԱրևի վրա տեղի ունեցած հզոր բռնկման ժամանակ արտանետված պլազմայի ամպն այսօր առավոտյան հասել է Երկիր և առաջացրել 4-րդ աստիճանի հզորագույն մագնիսական փոթորիկ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ռուս գիտնականներին։
Նրանց խոսքով՝ պլազմայի ամպը հասել է մեր մոլորակի ուղեծրին կեսգիշերից 2 ժամ անց՝ սպասվող ժամկետից 12 ժամ շուտ։ Դա նշանակում է, որ արագությունը սպասվածից 1.5 անգամ ավելի է։ Հարվածը Երկրին հասցվել է ավելի մեծ հզորությամբ, քան սպասվում էր։ Արտանետման մագնիսական դաշտի ուղղությունը հանդիսանում է մեր մոլորակի համար անբարենպաստ, դաշտն ուղղված է երկրայինին հակառակ։