Ինչ է կատարվում հայ-վրացական հարաբերություններում
ՔաղաքականությունԱռաջին / Վերջին օրերին ակնհայտ լարվածություն է նկատվում հայ-վրացական հարաբերություններում: Եթե մի քանի օր առաջ Վրաստանի ՊՆ-ն ընդամենը չեզոք տեղեկատվությամբ իրազեկել էր, որ Հայաստանը չեղարկել է մասնակցությունն իր տարածքում նախատեսված ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ապա երեկ Վրաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ հուլիսին հաստատել է, որ մասնակցելու է Agile Spirit 2017 զորավարժությանը: Երեկվա պաշտոնական հայտարարության տոնայնությունը միանգամայն այլ է, և Երևանն, ըստ էության, մեղադրվում է գործընկերության սկզբունքը խախտելու, անպատասխանատու վարքագիծ ցուցաբերելու համար:
Ինչքան էլ օբյեկտիվ լինի այդ գնահատականը՝ Վրաստանի ռազմական գերատեսչության հայտարարությունը բնորոշ չէ հայ-վրացական հարաբերությունների ոգուն և հազիվ թե հետևանք լինի տեխնիկական պատճառի, օրինակ՝ այն հանգամանքի, որ կոմունիկացիոն անհարթություն է եղել մեր և հարևան երկրի ՊՆ-ների հարաբերություններում:
Ակնհայտ է, որ Վրաստանը գնում է հարաբերությունների սրման, հակառակ դեպքում զորավարժություններին Հայաստանի մասնակցությունից հրաժարվելը կդառնար այս պատմության վերջակետը, ոչ թե Վրաստանը կորոշեր զորավարժությունների ավարտից հետո թեմային նոր ընթացք տալ: Առավել ևս, որ հարակից այլ իրադարձություններ անուղղակիորեն հաստատում են, որ հայ-վրացական հարաբերություններում ճգնաժամի փուլ է: Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին համատեղ հանդես կգան Լեռնային Ղարաբաղին և Աբխազիային վերաբերող հարցերում: Նախօրեին այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք Նյու Յորքում միասին կընդգծենք, որ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Աբխազիայի հիմնախնդիրները հարկավոր է րոպե առաջ լուծել խաղաղ ճանապարհով և երկու երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում»,-ասել է նա:
շարունակությունը՝ կայքում