Մեր օրերում երբեք չես կարող իմանալ՝ դիմացինդ ով է, անգամ չես կարող իմանալ, թե ինչ սեռի ներկայացուցիչ է: Ջեյմի Ուիլսոն անունով այս կապուտաչյա, ամրակազմ երիտասարդը նախկինում աղջիկ է եղել: Ջեյմին տրանսգենդեր է և նա իհարկե միակը չէ. ԱՄՆ-ում մոտ 1.4 միլիոն տրանգենդեր կա, որոնք գնացել են բազմաթիվ վիրահատությունների, սեռը փոխելու համար: Ջեյմին ինստագրամում հրապարակել է իր մի քանի տարի առաջվա լուսանկարները:
Ջեյմին սեռափոխ լինելու որոշումը կայացրել է 2015 թվականին: «Ես կորցրեցի իմ բոլոր ընկերներին ու հարազատներին: Դա մեծ հարված էր ինձ համար».-խոստովանում է նա:
Ջեյմին 21 տարեկան է, ծնվել է Ֆլորիդայում: Նա հիանալի երգում ու կիթառ է նվագում և արդեն հասցրել է տարբեր բեմերում հանդես գալ:
«Դու այն ես, ինչպիսին քեզ զգում ես: Եթե դու ներքուստ զինվոր ես, ուրեմն ուղղակի չես կարող կին լինել».- ասում է տրանսգենդերը:
Ջեյմին այժմ 300 հազարից ավելի հետևող ունի ինստագրամում: