«Մահացածն իմ հորեղբայրն է. թախանձագին խնդրում եմ դադարեցնել շոու սարքել»
ՀասարակությունԵրեկ տարածվեց Զովունի գյուղում տեղի ունեցած արտակարգ դեպքը՝ սգո սրահում հրդեհ էր բռնկվել, այրվել էր դագաղն ու հատակի գորգը, որը սոցիալական ցանցերում քննարկումների տեղիք է տվել։
Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչ Արմեն Առաքելյանը գրառում է թողել Ֆեյսբուք սոցիալական ցանցում.
«Ուզում եմ անդրադառնալ այսօր գիշեր Զովունի գյուղի մոտ գտնվող սգո սրահում տեղի ունեցած ողբերգական իրադարձությանը: Հանգուցյալ Ռազմիկ Առաքելյանն իմ հորեղբայրն է: Թախանձագին խնդրում եմ դադարեցնել այս իրադարձությունը, լրատվական սենսացիա և շոու սարքելու գործողությունները: Խնդրում եմ հարգել հարազատների գերծանր հոգեվիճակը և ձեռնպահ մնալ անբախ զամբախ մեկնաբանություններից: Ճիշտ է, կատարվածի մեջ սկսած միստիկայից, անփութությունից դիտավորությունից բոլոր էլեմենտները առկա են: Ընթանում է քննություն դեռ ոչինչ պարզ չի: Քննությունը ավարտվելուց հետո խոստանում եմ եթե Ձեզ հետաքրքրում է, մանրամասն տեղյակ պահել: Իսկ հիմա խնդրում եմ դադարեցնել քոմենթները, սուտ ու պատիր լուրերի տարածումը: Ձեր ՖԲ ընկեր Արմեն Առաքելյան»։