Առջեւում նոր անակնկալ կլինի
ՔաղաքականությունԼՐԱԳՐԻ զրուցակիցն է միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը․
Պարոն Իգիթյան, «Ելքը» նախօրեին տարածել է ԱԺ հայտարարության նախագիծ, ըստ որի ՀՀ-ն պետք է որդեգրի ԵԱՏՄ-ից հեռանալու քաղաքական ուղեգիծ և Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունն իր մասով դադարեցնելու գործընթաց սկսի։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը, որ արդեն կա միասնական որոշում, և կարո՞ղ է սա աշխուժություն մտցնել քաղաքական կյանքում։
Իշխանության համար երևի անակնկալ էր, որ ԵՏՄ-ն չի տալիս այն արդյունքը, որ իրենք սպասում էին կամ հայտարարում էին։ Այսինքն՝ աճի այն տոկոսները, որ հայտարարվում են այս կամ այն ոլորտում, ծիծաղելի փոքր թվեր են։ Այն թռիչքը, որ Հայաստանը կարող էր ունենալ՝ լինելով, օրինակ, Արևմուտքի շուկայի մաս, իհարկե, այստեղ սպասել հնարավոր չէ։ Էլ չեմ ասում, որ Ռուսաստանում անընդհատ խնդիրներ են առաջանում հայկական ապրանքների համար։ Ես ուրախ եմ, որ Հայաստանում կա մի քաղաքական ուժ, և հատկապես խորհրդարանում, որն այս անհեթեթությունից, որը կոչվում է ԵՏՄ, որն իրականում Ռուսաստանին կից քաղաքական կազմակերպություն է, դուրս գալու հարցն է բարձրացնում։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես դուրս գալ ԵՏՄ-ից, դա շատ դժվար հարց է, որովհետև իրականում շատ դժվար է դուրս գալ մի տեղից, որտեղ կանոններ չեն գործում և, ըստ էության, դա գոյություն չունի։ Ես չգիտեմ՝ ինչ ձևով է «Ելք»-ը ներկայացնելու այս գործընթացը, որովհետև գործադիրում է այսօր գտնվում ԵՏՄ-ի հետ կապված բանալին։ Բոլոր դեպքերում, դրական է, որ «Ելք»-ն անընդհատ պետք է բարձրացնի այդ հարցը։
մանրամասն՝ կայքում