Ալմեյդայի ֆանտաստիկ գոլը հաղթանակ է պարգևել «Բենֆիկային»
Սպորտinfosport.am / Սեպտեմբերի 8-ին «Բենֆիկան» պորտուգալական Պրիմեյրայի 5-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել է «Պորտիմոնենսեին» և 2:1 հաշվով հաղթանակ է տարել:
Լիսաբոնյան թիմի կազմում հաղթական գոլի հեղինակ է դարձել պաշտպան Անդրե Ալմեյդան, ով աջ եզրից կատարած անհավանական հարվածով գրավել է մրցակցի դարպասը:
Այս հաղթանակի շնորհիվ «Բենֆիկան» վաստակել է 13 միավոր և Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում` առաջատար «Սպորտինգին» զիջելով 2 միավորով: