Հայաստանի ինքնիշխանության վերականգնման մեկնարկը
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / «Ելք» խմբակցությունը մշակել է ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ խորհրդարանի հայտարարության տեքստ: Չնայած խորհրդարանական մյուս կուսակցությունները դեռ աջակցություն չեն հայտնել հայտարարությանը, փորձագետները նշում են, որ շատ կարեւոր քայլ է ձեռնարկվել:
Ու՞ր է տանում այս կարեւոր քայլը: Հովհաննես Իգիթյանը, օրինակ, ասում է,որ ԵՏՄ-ից դուրս գալը բարդ գործընթաց է, քանի որ միությունում չեն գործում նորմալ կանոններ: Սակայն տնտեսության եւ անվտանգության վրա ԵՏՄ բացասական ազդեցության հստակ հիմնավորումը պետք է դառնա հանրային լայն քննարկման առարկա:
Վերլուծաբանները պնդում են, որ ներկայիս դրությամբ Հայաստանի գլխավոր խնդիրը ինքնիշխանության պակասն է: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կցանկանար Հայաստանին գործիքներ տրամադրել, որոնք թույլ կտային սուվերեն որոշումներ կայացնել: Այլ խոսքով, դեսպանն ակնարկում է, որ Հայաստանն այս պահին ունակ չէ սուվերեն որոշումներ կայացնելու:
ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման գործիքներից մեկն է: Ինքնիշխանության վերականգնման համար նախ եւ առաջ պետք է վերականգնել Հայաստանի արտադաշինքային կարգավիճակը կամ սահմանափակել ԵՏՄ ազդեցությունը Հայաստանում որոշումների կայացման վրա:
շարունակությունը՝ կայքում