Ողբերգական ավտովթար․ կան զոհեր
ՀասարակությունԱյսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վանաշեն-Վեդի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 34 ՏC 386 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 65 ՍՏ 384 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «06»-ի վարորդն ու Opel-ի ուղևորը տեղում մահացել են, իսկ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, Opel-ի մահացած ուղևորի և վիրավորի ինքնությունը։