Գիտնականները պարզել են, թե ինչու չպետք է հրաժարվել առավոտյան սուրճից
LifeԹասմանիայի համալսարանի մասնագետները պարզել են, որ սուրճ խմելու ցանկության դեպքում դրանից հրաժարվելը բացասաբար է ազդում հիշողության վրա: Մարդիկ, որոնց չի հաջողվում խմել իրենց սիրելի սուրճն առավոտյան, ավելի վատ են մտապահում նոր տեղեկատվությունը: Գիտափորձին մասնակցել է պարբերաբար սուրճ օգտագործող միջինում 30 տարեկան 55 կամավոր:
Մասնակիցներն ամեն օր առնվազն մեկ բաժակ սուրճ էին խմում: Գիտափորձի օրը կամավորների կեսին խնդրել են սուրճ չխմել, սակայն գիտափորձի ժամանակ նրանց առջև մեկական բաժակ սուրճ են դրել և խնդրել են կենտրոնանալ ըմպելիքի հոտի ու գույնի վրա:
Կամավորների մյուս խմբին գիտնականները չեն արգելել սուրճ խմել: Նրանք նրանց առջև դրել են ջուր և խնդրել են մտածել սիրելի տոնի մասին:
Բոլոր կամավորների հիշողությունը ստուգվել է հատուկ թեստի միջոցով: Գիտնականները հայտնաբերել են, որ սուրճ խմելու ցանկությունը խանգարում էր մարդկանց մտապահել նոր տեղեկատվությունը: Բացի այդ, գիտնականները նկատել են նաև, որ սուրճ խմելու ցանկությունը հաճախ խանգարում էր մարդկանց ճիշտ կանխագուշակել՝ արդյոք հաջողությամբ են նրանք լուծել թեստը, թե ոչ: