Հայերեն

Ինչ է բակտերիալ վագինոզը և որոնք են դրա ախտանշաններն ու բուժման եղանակները

Life

Բակտերիալ վագինոզը հեշտոցի բնական միկրոֆլորայի խանգարումն է, որը պայմանավորված է վարակիչ հիվանդություններով: Այլ կերպ ասած՝ սա հեշտոցային դիսբակտերիոզն է: Ընդ որում՝ վիճակագրությունը ցույց է տվել, որ այս հիվանդությունն առավել հաճախ ախտահարում է երիտասարդ կանանց (18-27 տարեկան), ինչպես նաև այն կանանց, որոնք արդեն դաշտանադադարի ժամանակահատվածում են:

 

Էթիոլոգիան

 

Բակտերիալ վագինոզի դեպքում հիմնական խթանող գործոններն են.

 

· երկար ժամանակ հակաբիոտիկների ընդունումը,

 

· ցնցուղումը (спринцевание),

 

· աղիների դիսբակտերիոզը,

 

· նեղ ու անհարմար ներքնազգեստը,

 

· անձնական հիգիենայի կանոնների խախտումը,

 

· անորակ բեղմնականխիչ միջոցների օգտագործումը,

 

· հակաբեղմնավորիչ մոմիկների օգտագործումը:

 

Այս հիվանդությունն առավել արագ է զարգանում այն կանանց մոտ, որոնք հաճախ են փոխում զուգընկերներին: Նաև վտանգված են մշտապես սթրեսային իրավիճակներում գտնվող, հորմոնալ ֆոնի խանգարումներ ու թույլ իմունային համակարգ ունեցող կանայք: Իրականում այս վարակիչ գործընթացի զարգացման պատճառները բավական շատ են:

 

Բակտերիալ վագինոզի ախտանշանները

 

Այս հիվանդությունն ունի վառ արտահայտված ախտանշաններ, սակայն բուժումը կարելի է սկսեմ միայն գինեկոլոգի ախտորոշումից հետո: Ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, այլապես վիճակը կարող է ավելի վատանալ: Բակտերիալ վագինոզի զարգացման հետ մեկտեղ կարող են ի հատ գալ հետևյալ ախտանշանները.

 

· հեշտոցի սուր, տհաճ հոտ,

 

· այրոց (հատկապես միզելիս),

 

· քոր ու այրոց սեռական ակտի ժամանակ,

 

· ցավեր որովայնի ստորին հատվածում:

 

Այս դեպքում արտադրությունը բավական առատ է լինում (օրական մինչև 30 մգ), ունենում է տհաճ սուր հոտ (նման ձկան հոտին), մոխրագույն երանգ ու սովորականից ցածր թանձրություն: Ախտանշաններն առավել ակնհայտ են դառնում սեռական ակտից հետո:

 

Հարկ է հիշել, որ որոշ դեպքերում հիվանդությունն առհասարակ ոչ մի ախտանշան չի ունենում, ինչը զգալիորեն բարդացնում է ախտորոշումը: Միևնույն ժամանակ նման ախտանշանների առկայությունը ոչ միշտ է վկայում բակտերիալ վագինոզի մասին: Երբեմն նույն ախտանշանները վկայում են միզասեռկան կամ վերարտադրողական համակարգերի այլ հիվանդությունների մասին:

 

Պաթոգենեզ

 

Յուրաքանչյուր կնոջ օրգանիզմում կան մի շարք բակտերիաներ, որոնք միասին անվանվում են միկրոֆլորա: Առողջ միկրոֆլորայի հիմնական բակտերիաները լակտոբակտերիաներն են: Կողմնակի վարակի ներթափանցման դեպքում դրանք փոխարինվում են անաերոբներով, ինչի հետևանքով սկսում է զարգանալ վարակիչ գործընթաց՝ բակտերիալ վագինոզ կամ հեշտոցային դիսբակտերիոզ:

 

Պաշտոնական բժշկական վիճակագրության համաձայն՝ ներկայում այս հիվանդությունն ախտորոշվել է իգական սեռի ներկայացուցիչների 20%-ի մոտ: Ընդ որում՝ մեծ մասամբ ախտահարվում են 18-50 տարեկան կանայք:

 

Խնդրի ախտորոշումը

 

Հիվանդության հստակ ախտորոշման համար միայն ախտանշանները բավարար չեն՝ նույնիս, եթե դրանք վառ են արտահայտված: Հիվանդությունն ախտորոշելու համար հարկավոր է անցնել գինեկոլոգիական բուժզննում և հանձնել համապատասխան անալիզները: Միայն բոլոր անհրաժեշտ պրոցեդուրաներից հետո բժիշկը կարող է հստակ ախտորոշում տալ և նշանակել ճիշտ բուժումը:

 

Հետազոտման լաբորատոր մեթոդները ներառում են հետևյալ պրոցեդուրաները.

 

· հեշտոցից վերցված քսուքի նմուշի հետազոտություն,

 

· մեզի ընդհանուր անալիզ,

 

· վարակիչ բջիջների հետազոտություն:

 

Հարկ է հիշել, որ հետազոտությունն անհրաժեշտ է ոչ միայն ախտորոշման համար, այլև վարակիչ բջիջների քանակության ու ախտաբանական գործընթացների հիմնական պատճառի որոշման համար:

 

Բակտերիալ վագինոզը հղիության ընթացքում

 

Հղիության ընթացքում առաջացած բակտերիալ վագինոզը հարկավոր է անպայման բուժել: Ընդ որում՝ հիվանդությունից հարկավոր է հնարավորինս շուտ ազատվել, քանի որ այն կարող է հանգեցնել այնպիսի բարդությունների, ինչպիսին են.

 

· սաղմի վարակում մոր արգանդում,

 

· վաղաժամ ծննդաբերական ցավեր,

 

· վաղաժամ ծննդաբերություն,

 

· ամնիոտիկ հեղուկի (հարպտղային ջրեր) վաղաժամ արտահոսք:

 

Պաթոգենեզը հղիության ժամանակ

 

Բակտերիալ միկրոֆլորան հանդիսանում է մոր ու սաղմի միջև կենսաքիմիական ռեակցիաների կատալիզատոր, ինչի արդյունքում արտադրվում է մի նյութ, որը կոչվում է պրոստագլանդին: Այս նյութն իր բաղադրությամբ նման է հորմոններին, ինչն էլ հանգեցնում է վաղաժամ ծննդաբերական ցավերի: Բացի այդ, միկրոֆլորայի նման խանգարումը կարող է դառնալ ամնիոտիկ հեղուկի և նույնիսկ պտղի ախտահարման: Նման ախտահարումը կարող է լուրջ հետևենքներ ունենալ՝ հանգեցնելով երեխայի մոտ ծանր ախտաբանություններ առաջացման ու անգամ մահվան:

 

Հղիության ժամանակ բակտերիալ վագինոզի առաջացման դեպքում կինը պետք է անհապաղ բուժում ստանա և գտնվի բժշկի հսկողության տակ: Վաղ փուլերում այս հիվանդությունը կարելի է հեշտությամբ բուժել, իսկ բուժումը ճիշտ անցկացնելու դեպքում ոչ մի բարդություն չի առաջանա:

 

Հիվանդության բուժումը

 

Մինչ բակտերիալ վագինոզի բուժումը սկսելը հարկավոր է հստակ պարզել հիվանդության առաջացման պատճառը: Սովորաբար բուժումն իրականացվում է երկու փուլով: Առաջին հերթին հարկավոր է ազատվել վարակիչ գործընթացի պատճառ դարձած ախտածին միկրոօրգանիզմներից, որից հետո անհրաժեշտ է «բնակեցնել» միկրոֆլորան օգտակար լակտոբակտերիաներով:

 

Դեղորայքային բուժման ժամանակ օգտագործվում են հատուկ մոմիկներ: Մոմիկների տեսքով հակաբիոտիկները հիանալի արդյունք են տալիս: Ընդամենը 2-3 մոմիկ օգտագործելուց հետո ցավն ու այրոցը գրեթե ամբողջությամբ անհետանում են, ինչը սակայն չի նշանակում, որ հիվանդությունը հաղթահարված է: Հարկ է հիշել, որ բակտերիալ վագինոզի բուժումը ոչ մի դեպքում չի կարելի ընդհատել:

 

Նաև հարկ է հիշել, որ հեշտոցային մոմիկները կարելի է օգտագործել միայն բժշկի նշանակման դեպքում: Դեղամիջոցի չափաբաժինն ու բուժման կուրսի տևողությունը նույնպես պետք է որոշի միայն գինեկոլոգը՝ հիշվի առնելով հիվանդի օրգանիզմի առանձնահատկություններ, ընդհանուր վիճակն ու խնդրի բարդության աստիճանը:

 

Բակտերիալ վագինոզի բուժումը կարող է հանգեցնել այլ ֆոնային հիվանդությունների զարգացման: Սովորաբար դա լինում է կաթնասնկախտը, ուստի հեշտոցի դիսբակտերիոզի բուժման հետ մեկտեղ նշանակվում են նաև դեղամիջոցներ կաթնասկախտի կանխարգելման համար:

 

Եթե բուժման կորսից հետո բակտերիալ վագինոզի ախտանշանները կրկնվում են, ապա հարկավոր է նորից բուժզննում անցնել և կրկնել բուժման կուրսը:

 

Շատ կարևոր է նաև բուժման ընթացքում սննդակարգը վերանայելը: Ճիշտ սննդակարգը դեղորայքային բուժման հետ համատեղելու դեպքում կարելի է հիանալի արդյունքի հասնել: Հարկ է հիշել, որ սննդակարգում պետք է անպայման ներառված լինի.

 

· բիոկեֆիր,

 

· յոգուրտ,

 

· թթու կաղամբ:

 

Բացի այդ, օրգանիզմը պետք է ստանա իմունային համակարգի ամրապնդման համար անհրաժեշտ բոլոր վիտամինները:

 

Բուժման ընթացքում հարկավոր է բացառել սեռական հարաբերությունները՝ նույնիսկ պահպանակի օգտագործման դեպքում: Սակայն եթե կինն այնուամենայինիվ որոշում է սեքսով զբաղվել, ապա պետք է հաշվի առնի, որ հեշտոցի համար նախատեսված մոմիկները քայքայում են պահպանակը, ուստի այդ ժամանակահատվածում խորհուրդ է տրվում հակաբեղմնավորիչ դեղահաբեր ընդունել:

 

Հեշտոցի միկրոֆլորայի խանգարումը կյանքի համար վտանգավոր խնդիր չէ, սակայն այն անուշադրության մատնելու դեպքում կարող են առաջանալ բազմաթիվ բարդություններ: Այս հիվանդությունից տառապած կանայք հետագայում ավելի զգայուն են լինում միզասեռական համակարգի բորբոքային գործընթացների ու վարակների հանդեպ: Սակայն ժամանակին հիվանդությունը բուժելու դեպքում կարելի է խուսափել բարդություններից:

 

Բակտերիալ վագինոզի կանխարգելումը

 

Նման խանգարման առաջացման հավանականությունը հնարավոր չէ լիովին բացառել, սակայն կարելի է հասցնել նվազագույնի: Բակտերիալ վագինոզի առաջացումից հնարավորինս խուսափելու համար հարկավոր է.

 

· տարեկան առնվազն երկու անգամ գինեկոլոգիական բուժզննում անցնել,

 

· չկրել նեղ ու սինթետիկ կտորներից կարված ներքնազգեստ,

 

· հետևել անձնական հիգիենային,

 

· հնարավորինս խուսափել զուգընկերների հաճախակի փոփոխությունից:

 

Նաև հարկ է հիշել, որ ցանկացած ախտանշանի դեպքում հարկավոր է առաջին հերթին խորհրդակցել բժշկի հետ, այլ ոչ թե հետևել ուրիշների խորհուրդներին ու զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է խիստ վտանգավոր լինել առողջության համար:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված