Հայ փաստաբանը Մոսկվայում սպառնալիքներ է ստանում
ԱշխարհԾագումով հայ, ռուսաստանցի փաստաբան Ռուբեն Կիրակոսյանի հասցեին սպառնալիքներ են ուղղվել այն բանից հետո, երբ նա դատի էր տվել «XX դարի հայկական անդրազգային ահաբեկչության պատմությունը» գրքի հեղինակ Օլեգ Կուզնեցովին։
Գրքում ազգամիջյան ատելության բացահայտ հրահրում կա, որը անցնում է ՌԴ Քրեական օրենսգրքի 282 հոդվածով։
Բացի դրանից՝ անհայտ անձինք մոտեցել են փաստաբանի կնոջը՝ պահանջելով համոզել ամուսնուն, որ հետ վերցնի հայցը։
Իր հարցազրույցներում Ռուբեն Կիրակոսյանը նշել է, որ Կուզնեցովի կողմը հետաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունների է տիրապետում։ Այդ բոլոր փաստերը հավաքվում են, և եթե հայերի օրինական պահանջը չբավարարվի, դրանցով համապատասխան նյութ կպատրաստվի։
Օլեգ Կուզնեցովը մի քանի աշխատանքների հեղինակ է, որոնցից է օրինակ՝ «Մարդկային դիակների տամպոնման եղանակը»։ Հանկարծ դիակների մասնագետը ադրբեջանական մամուլի թեթև ձեռքով դարձել «ռուս հայտնի գիտնական», «հայտնի քաղաքագետ», «հայտնի պատմաբան»։
Կուզնեցովը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հայոց պատմության խեղաթյուրմանը և իր ջանքերի համար պարգևատրվել է Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի մեդալով։