Մահացել է հայտնի ռեփերի որդին
LifeMiyaGi մականունով հայտնի հիփ-հոփ կատարող Ազամատ Կուձաևի մեկուկես տարեկան որդին մահացել է՝ Մոսկվայում բնակելի շենքի իններորդ հարկից ընկնելուց հետո: Միջադեպը տեղի է ունեցել Վերխնյայա Մասլովկա փողոցում: Տեղի ունեցածի ականատես է դարձել մի քանի տասնյակ մարդ: Այս մասին հայտնում է «lenta.ru»-ն:
Դեպքի վայրը շրջափակել են արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները: Երեխայի մահվան պատճառները պարզվում են:
Ազամատ Կուձաևը 26-ամյա ռեփեր է՝ Վլադիկավկազից: